Կոնտենտի անզիջում կառավարում ցանկացած հարթակներում

Եզակի լուծում, որը ձեզ թույլ կտա մշակել, ստեղծել և կառավարել կոնտենտը ինչպես երբեք։ Հեշտությամբ կարմարեցրեք կոնտենտը ցանկացած հարթակի հետ՝ կայքեր, բջջային հավելվածներ, առևտրային օգտագործման տարատեսակ էլեկտրոնային սարքեր (տեղեկատվական և գովազդային աղյուսակներ, էլեկտրոնային մենյուներ և այլն)։


Առավելագույնս օգտագործեք մշակման ժամանակակից գործիքները արագ և որակյալ արդյունքի համար։

Կատարյալ կենտրոնացում ծրագրավորողների խնդիրների վրա։ Օգտագործեք ծրագրավորման ցանկացած գործիքներ, որոնք հարմար են հենց ձեզ՝ Vue, React, Angular, Kotlin, JAVA, Swift և այլն։

Headless CMS-ն իր մեջ պահպանում է կոնտենտը՝ անկախ ինտերֆեյսից, ուստի դուք կարող եք աշխատել արդեն պատրաստի bakend-ով, որը ունիվերսալ է ցանկացած նախագծի համար, ցանկացած հարթակում։ Նման մոտեցման առավելությունը կայանում է նրանում, որ դուք ստանում ենք պատրաստի backend այն մաստաբավորելու հնարավությամբ, կերպափոխվող համակարգ, բոլոր կայքերի և հավելվածների կառավարում մեկ հարթակում։

Շնորհիվ այդպիսի հայեցակարգի՝ HCMS-ը թույլ է տալիս էականորեն տնտեսել մշակման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև գործնականում անվերջ մասշտաբավորվող է։


Պարզ լուծում կոնտենտ ստեղծոների համար։

Հարմարավետ և ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս՝ տեքստ, պատկերներ ավելացնելու և խմբագրելու համար, կաղապարների պարզ ստեղծում։ Համակարգը կողմնորոշված է առաջին հերթին ողջ թիմի հարմարավետությանը՝ սկսած ծրագրավորողներից մինչև կոնտենտի ստեղծողները և մարքեթոլոգները։

Ձեր օգտատերերի հետ խոսեք նույն լեզվով։

Համակարգը թույլ է տալիս աշխատել բազմալեզու նախագծերի հետ։ Դուք կարող եք կառավարել կոնտենտը տարբեր լեզուներով, կառուցել ձեր կոնտենտի կառուցվածքը՝ կախված օգտագործվող լեզվից։

Հարմար է ցանկացած մասշտաբի և բարդության մակարդակի նախագծերի համար։

OneEntry-ի հնարավորություններն անսահմանափակ են։

  • Ստեծեք կառուցվածք և կոնտենտ, որը կատարյալ կաշխատի Frontend-ի հետ։ Պատկերների օգնությամբ բազմազանեցրեք ձեր կոնտենտը, որոնք ավտոմատ կօպտիմալացվեն։

  • Եղեք կապի մեջ ձեր օգտատերերի հետ՝ հետադարձ կապի, կաղապարների, հարցումների, կարծիքների օգնությամբ։ Համակարգի օգնությամբ կարելի է հեշտությամբ և արագ կառավարել այս գործիքները։

  • Ինտերնետ-խանութների համար նախատեսված գործիքների ամողջական հավաքածու․ ներմուծեք ապրանքների կատալոգները, ընդունեք և հաստատեք պատվերներ, կառավարեք զեղչերը, ակցիաները, առաքումն ու վճարումը, ստեղծեք օգտատերերի անձնական աշխատասենյակներ, դիտեք վիճակագրությունը։ Բոլոր գործիքները նախատեսված են համապարփակ վաճառքների համար։

  • OneEntry -ն իրենից ներկայացնում է հարմարավետ աշխատանքի համար նախատեսված գործիքների լրիվ հավաքածու։

OneEntry-ի հնարավորություններն անսահմանափակ են։


Կիրառման ոլորտներ


Կիրառման ոլորտներ

  • Կորպորատիվ կայքեր և լենդինգներ

    • digital բիզնես նախագծերի հարմարավետ ստեղծում և օպտիմալացում

    • Մարքեթինգային գործիքներ։

    • Անհրաժեշտության դեպքում հեշտությամբ ընդյալնեք ձեր նախագիծը։

    • Եղեք կապի մեջ ձեր լսարանի հետ, հեշտ և պարզ ստեղծեք հետադարձ կապի կաղապարներ, հարցումներ, մեկնաբանություններ՝ փոխարկումների ավելացման համար։

  • E-commerce։ Ինտերնետ-խանութներ

    • Օպտիմալացված գործընթացներ՝ ապրանքների կատալոգներում տվյալների մեծ ծավալների հետ աշխատանքի համար։

    • Ապրանքների կատալոգի պարզ ներմուծում

    • Մարքեթոլոգների համար նախատեսված գործիքներ՝ հայտնի ապրանքների պարզ և ակնառու վիճակագրությունը, զեղչերի, ակցիաների, ի սպառ վաճառքների, մշտական գնորդների համար կուտակային զեղչերի կարգավորում։

    • Ինտեգրում վճարման և առաքման համակարգերի հետ։

  • Բջջային հավելվածներ

    • Ընդլայնեք ձեր ներկայությունը ինտերնետում, եղեք հասանելի լսարանի համար ցանկացած սարքերի վրա։

    • Տվյալների ճկուն կառուցվածքավորում։

    • Կոնտենտի կառավարում բոլոր հարթակների համար՝ մեկ սերվիսի օգնությամբ

    • Հավելվածի ընդլայնվող կառուցվածք

  • Հավելված բիզնեսի համար

    • Դուք կարող եք ստեղծել էլեկտրոնային մենյուներ ռեստորանների համար, նավարկային քարտեզներ՝ առևտրային կենտրոնների համար, անձնական աշխատասենյակներ՝ ծառայությունների ոլորտների համար, և այն ամենը, ինչ պահանջում է կոնտենտի կառավարումը։


Եղեք այն հանրույթի մի մասնիկը, որը կողմնորոշված է դեպի բացությունը և պատրաստ է օգնել ձեզ ցանկացած պահի։

Մեր թիմում տարբեր մակարդակի մասնագետներ են․ սկսած նրանցից, ովքեր դեռ նոր են սկսում կառուցել իրենց կարիերան, մինչև տարբեր երկրներից բարձր որակավորում ունեցող մասնագետներ, քանի որ համակարգը կենտրոնացած է պատրաստվածության տարբեր մակարդակ ունեցող օգտատերերի լայն շրջանակի վրա։

Սկսնակ ծրագրավորողները արդյունքը փորձակում են իրենց մակարդակում, իսկ որակավորված ծրագրավորողներն իրենց փորձն են ներդնում բիզնեսի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում՝ բարելավելով արդյունքի տրամաբանությունն ու արագությունը։

Իր նորարարությամբ բուռն հետաքրքրություն առաջացնող նախագծի շուրջ աշխատանքի ժամանակ ձեևավորվեց եզակի հանրույթ, որտեղ փորձառու մասնագետները միշտ պատրաստ են լսել և օգնել սկսնակներին՝ մասնագիտորեն աճելու և զարգանալու հնարավորություն տալու նպատակով։

...

Ճկունությունը, փոխվելու պատրաստակամությունը, նոր գաղափարներ ընդունելը՝ մեր միության հիմնական սկզբունքներն են։ Այստեղ դուք միշտ լսված կլինեք։


Ստեղծեք, փորձարկեք, զարգացրեք մեզ հետ եզակի պրոդուկտ